Նալբանդյանը մարտի 3-ին կհանդիպի համանախագահներին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և Յան Քելիին (ԱՄՆ): Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համանախագահների վերջին հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ կայացել է 2013թ. հունվարի 28-ին Փարիզում: