Գլխավոր Լրահոս

YouTube-ը սկսել է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի թեստավորումը. Փաշինյան

YouTube-ը սկսել է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի թեստավորումը. Փաշինյան

YouTube վիդեոհոսթինգը սկսել է Հայաստանի տարածքում գովազդային հոլովակների ցուցադրման թեստավորման փուլը, ինչը նշանակում է բովանդակության մոնետիզացման գործիքի ակտիվացման գործընթացի սկիզբ։ Այս մասին   ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նկատել եք, որ Հայաստանում YouTube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ, սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն YouTube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը և հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում»,- հայտարարել է վարչապետը։

Ըստ  Փաշինյանի՝ տեղական օգտատերերի շրջանում նկատվող գովազդային ներդիրները վկայում են նախնական պայմանավորվածությունների իրագործման մասին, ինչը հնարավորություն կտա հայաստանյան բովանդակություն ստեղծողներին եկամուտներ ստանալ սեփական արտադրանքից։ 

Վարչապետը շեշտել է, որ այս քայլով Հայաստանը ևս մեկ աստիճանով ինտեգրվում է գլոբալ թվային համակարգերին՝ ստեղծելով վաստակի նոր աղբյուր վիզուալ բովանդակություն ստեղծողների համար։ 

Նա նաև նշել է, որ YouTube-ի բարձր չափանիշները հույս են ներշնչում, որ տեղական շուկայում կբարելավվի տեսողական բովանդակության որակը՝ խրախուսելով գիտելիքահենք և գեղագիտական արժեք ներկայացնող նյութերի ստեղծումը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում