Գլխավոր Լրահոս

2025-ին 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախագահ, վարչապետ, կանգնել են դատարանի առաջ

2025-ին 298 հանրային ծառայող, այդ թվում՝ նախագահ, վարչապետ, կանգնել են դատարանի առաջ

Հայաստանում 2025-ի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ պատգամավոր։ Այս մասին փետրվարի 24-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Դատի տրված անձանց թվում են ՀՀ երկու նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության պետ և դատական իշխանության հինգ աշխատակից, այդ թվում՝ երկու դատավոր։ Իրավապահ համակարգից վարույթներում ներգրավված են Ներքին գործերի նախարարության ոստիկանության 66 և Քննչական կոմիտեի 7 պաշտոնատար անձինք, իսկ պաշտպանական գերատեսչությունից՝ Պաշտպանության նախարարության ընդհանուր թվով 47 աշխատակից, ներառյալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ և զորամասերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ»,- ներկայացրեց Նահապետյանը։

Զեկույցի համաձայն՝ մեղադրյալների թվում են նաև Պետական եկամուտների կոմիտեի 17, Շրջակա միջավայրի նախարարության 14, Արդարադատության նախարարության 6, Կադաստրի կոմիտեի 6 և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 6 աշխատակիցներ, այդ թվում՝ ղեկավար կազմից։ 

Ցանկում ընդգրկված են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների 5-ական աշխատակիցներ, Առողջապահության նախարարության 4, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2, ինչպես նաև Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների մեկական ներկայացուցիչներ։ 

Պաշտոնատար անձանց շարքում նշվել են նաև Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչ, Ջրային կոմիտեի, քաղաքապետարանների, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի մեկ ներկայացուցիչ։ 

Կոմիտեի նախագահը հավելեց, որ դատարան ուղարկված գործերից 19-ը առանձնացվել են որպես առավել բարդ, բազմադրվագ և հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում