Գլխավոր Լրահոս

2020-ին ՌԴ-ի և Պուտինի դերը վճռորոշ է եղել հրադադարի հաստատման հարցում․ Փաշինյան

2020-ին ՌԴ-ի և Պուտինի դերը վճռորոշ է եղել հրադադարի հաստատման հարցում․ Փաշինյան

2020-ի նոյեմբերին Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ ու շատ կարևոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման հարցում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այժմ վերափոխման փուլում են:. 

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք նոր հարաբերություններ ենք ստեղծում և ձևավորում Ռուսաստանի հետ։ Միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով, բայց մենք վճռական ենք և կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Փաշինյանը պարզաբանել է ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշումը. «Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին... Հայաստանը հիասթափված էր, քանի որ ունենալով իրավական պարտավորություն՝ ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին»։

Ռուսական ռազմական ներկայության մասով վարչապետը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին 90-ականներից ի վեր սահմաններին ցուցաբերած աջակցության համար, սակայն այժմ բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ նա հավելել է. «Մենք որևէ պլան, ծրագրեր չունենք և մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում