Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակները կբարձրանան տնտեսական աճի շնորհիվ․ նախարար

Կենսաթոշակները կբարձրանան տնտեսական աճի շնորհիվ․ նախարար

Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու օբյեկտիվ հանգամանքներ են ի հայտ եկել, այն է՝ 2025-ի տնտեսական աճի ցուցանիշը՝ 7,2 տոկոս։ Այս մասին փետրվարի 26ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։

Ըստ նախարարի՝ մինչ այս նման որոշում կայացնելը ռիսկային էր։ 

«Որոշում է կայացվել 667 հազար թոշակառուի կենսաթոշակը բարձրացնել 10,000 դրամով, որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ՝ մինչև տասնյակ հազար դրամներ, շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7000-8000 դրամ, խոսքը վերաբերում է փոքրաթիվ քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում՝ միջինից երկու անգամ բարձր»,- ասաց նախարարը

Թորոսյանի խոսքով՝ այս տարի այդ ծախսը հոգալու համար անհրաժեշտ կլինի մոտ 80 մլրդ դրամ։ Նախարարը վստահեցնում է, որ այդ գումարը կա պետական բյուջեում և վերաբաշխումների միջոցով կտեղափոխվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե։

Կենսաթոշակներն ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացնելու մասին փետրվարի 25-ին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Թեև 2025-ին Հայաստանում գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ՝ գերազանցելով բյուջեով նախատեսված 5,6 տոկոսի կանխատեսումը, տնտեսական այս ակտիվությունը չի հանգեցրել պետական գանձարան հարկային մուտքերի համաչափ ավելացման: Պաշտոնական տվյալներով՝ պետական բյուջեի սկզբնական՝ 2 տրիլիոն 720,3 միլիարդ դրամ պլանի նկատմամբ հարկերի և տուրքերի հավաքագրումն ապահովվել է 100,2 տոկոսով, սակայն տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններով վերանայված և ավելացված 2 տրիլիոն 729,4 մլրդ դրամ նոր ցուցանիշի դիմաց արձանագրվել է հավաքագրումների թերակատարում՝ կազմելով 99,8 տոկոս:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում