Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է առկա անկանխատեսելի իրավիճակը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ. հաղորդում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը: Կողմերը քննարկել են հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած և իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվել է նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը:

Մեկնաբանել