Լավ է, որ դիտորդներն ուզում են խմբագրել և խմբագրվել. Ռուբեն Հակոբյան

Լավ է, որ դիտորդներն ուզում են խմբագրել և խմբագրվել, սակայն ինձ համար ձեր զեկույցն է կարևոր, որը դուք տվել եք փետրվարի 18-ին. Ազատության հրապարակում նշեց Ռուբեն Հակոբյանը:

«Մեր հաշվարկներով մոտ 500 տեղամասերում կրկնակի ավելի ընտրող է արձանագրվել, քան կա: Եվ դրանք հիմնականում գյուղական բնակավայրերում են, որտեղից մարդիկ մեկնել են արտերկիր մի կտոր հաց վաստակելու:

Իշխանության ներկայացուցիչները մի այսպիսի եզրույթ են սովորել՝ ասում են մի ողջամիտ առաջարկություն արեք: Ասում եմ՝ որն է այդ ողջամիտ առաջարկությունը, այ ողջամիտներ: Ասում են՝ վերցրեք մի 2-3 պորտֆել և աշխատեք էդ ոլորտներում: Ես գիտեմ, որ ոչ, բայց հարցն այն է, որ մինչ օրս էդ մարդիկ չհասկացան, որ խնդիրը պորտֆելները չէ: Խնդիրն այն է, որ նորմալ մարդը մտնի այդ համակարգը, կդառնա նույն կոռուպցիոները, որովհետև համակարգն է դա»,- ասաց նա:

Հակոբյանի տվյալներով՝ անկայունացում է նկատվում: «Ես արդեն ասել եմ. մի քանի կայունասերներ կան, որ պատրաստ են եթեր մտնել ու ասել, որ մեզ պետք չէ անկայունություն: Մեզ էլ պետք չէ, սակայն նպատակներ կան, որոնց համար մի փոքր անկայունություն կարելի է»,- նշեց նա:

Խոսելով իշխանության կողմից հնարավոր բռնության մասին՝ Հակոբյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ժպիտն ու բարությունը չի նշանակում, թե համապատասխան միջոցներով չեն հակադարձի:

Մեկնաբանել