Ռեալը 2-րդ անգամ անընդմեջ հաղթում է Բարսելոնային (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում կայացավ 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Բարսելոնային»։

Երեք օր առաջ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3։1 հաշվով։ Այսօր «Ռեալը» նույնպես ուժեղ էր Իսպանիայի Լա Լիգայի առաջատարից։

Նշենք, որ «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն մնացել էր փոխարինողների նստարանին։ Այդուհանդերձ, մադրիդցիները շատ ակտիվ սկսեցին խաղը և հենց նրանք բացեցին հանդիպման հաշիվը. աչքի ընկավ Բենզեման (6ր.)։ 18-րդ րոպեին Լիոնել Մեսսին հավասարեցրեց հաշիվը՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ. նա 16 խաղ անընդմեջ դարձել է գոլի հեղինակ։

Մեսսիի գոլից հետո երկու թիմերն էլ ունեին գոլ խփելու հնարավորություն, սակայն իրենց հնարավորությունից օտվեցին Ժոզե Մոուրինյոյի սաները։ Անկյունային խաղարկումից հետո գլխի հարվածով իր թիմին առաջ մղեց Սերխիո Ռամոսը։ Մինչև խաղավարտ հաշիվը չփոխվեց՝ 2։1, և մադրիդցիները լավ տրամադրությամբ մեկնում են Մանչեսթեր, որտեղ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում կհանդիպի տեղի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Տեղեկացնենք նաև, որ խաղից հետո Վալդեսը վիճելու համար կարմիր քարտ ստացավ։

http://www.dailymotion.com/video/xxwlbz_real-madrid-vs-barcelona-1-0-benzema_sport

http://www.dailymotion.com/video/xxwlms_real-madrid-vs-barcelona-1-1-messi_sport

http://www.dailymotion.com/video/xxwncd_real-madrid-vs-barcelona-2-1-ramos_sport

Մեկնաբանել