Դևիդ Բեքհեմ. Դեռ երկու-երեք տարի էլ կարող եմ խաղալ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է իր կարիերայի շարունակության մասին:

«Ես այստեղ ընդամենը երեք շաբաթ եմ և տեսնում եմ, որ թիմում իսկական պրոֆեսիոնալներ են: Համարձակորեն կարող եմ ասել, որ այդպիսին է Զլատան Իբրահիմովիչը: Նա չի սիրում լինել մամուլի ուշադրության կենտրոնում: Զլատանը պարզապես ցանկանում է նվաճել տիտղոսներ և դա բնական է ցանկացած ֆուտբոլիստի համար:

Իհարկե, ես կարող էի ստորագրել նաև ավելի երկարաժամկետ պայմանագիր: Զգում եմ, որ կարող եմ դեռ 2-3 տարի էլ խաղալ»,-անգլիացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է L`Equipe-ը:

Մեկնաբանել