Ուգո Չավեսը պայքարում է հիվանդության դեմ

Վենեսուելայի փոխնախագահն ասել է, թե նախագահ Ուգո Չավեսն այժմ ծանր պայքար է մղում իր կյանքի համար՝ Կարակասի զինվորական հիվանդանոցում քաղցկեղի դեմ քիմիոթերապիայի բուժումներ ստանալով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ”Բուժման գործընթացը շատ դժվար է, սակայն Չավեսն ավելի ուժեղ է, քան բուժման դժվարությունները”,- հայտարարել է փոխնախագահը՝ ավելացնելով, թե նախագահի տրամադրությունը բարձր է։
Քաղաքական ընդդիմադիր գործիչները, սակայն, մեղադրում են կառավարությանը՝ նախագահ Չավեսի առողջական վիճակի մասին ստելու մեջ։ Որոշ գործիչներ նույնիսկ կարծում են, թե Չավեսը հնարավոր է` արդեն մահացել է:

Մեկնաբանել