Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վրաստանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Civilnet










