Արաբները պատրաստ են 1,5 մլրդ ֆունտով գնել Արսենալը

Կատարի և ԱՄԷ-ի միացյալ կոնսորցիումը առաջիկա շաբաթների ընթացքում կփորձի գնել «Արսենալի» բոլոր բաժնետոմսերը։ Հաղորդում է The Telegraph-ը։

Գործարքի արժեքը կարող է կազմել 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Այժմ «կանոնիրների» բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Ստեն Կրենկեին, խոշոր բաժնետեր է նաև Ալիշեր Ուսմանովը։

Հավանական գնորդները խոստանում են մարել «Արսենալի» պարտքերը, որոնք շուրջ 250 մլն ֆունտի են հասնում, մեծ գումարներ տրամադրել տրանսֆերների համար և նվազեցնել տոմսերի գները։

Մեկնաբանել