Գլխավոր Լրահոս

Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի. ԱԳՆ-ն գործարկել է տարհանման այլընտրանքային ուղիներ

Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի. ԱԳՆ-ն գործարկել է տարհանման այլընտրանքային ուղիներ

Գևորգ Թոսունյան

Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի. մարտի 4-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Միացյալ Արաբական Էմիրությունները ցամաքային սահման ունեն Օմանի հետ։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը Էմիրություններից դեպի Օման, որտեղից արդեն Մասկատ-Երևան թռիչքներով նրանք հասնում են Հայաստան»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ շուրջ 400 կմ ճանապարհի տրանսպորտային ծախսերը, անվտանգ անցումը և թույլտվությունների ձևակերպումը հոգում է ՀՀ կառավարությունը։

Նրա խոսքով՝ Հնդկաստաում կա Հայաստանի 117 քաղաքացի, որոնք այնտեղ են զբոսաշրջային և այլ նպատակով։ ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում նրանց Հայաստան վերադարձնելու համար։ Առաջիկա օրերին ևս նախատեսված են թռիչքներ, իսկ իրավիճակի կայունացման դեպքում հնարավոր է վերագործարկվեն չվերթները նաև Դուբայից և Աբու Դաբիից։

Անդրադառնալով Մասկատ-Երևան տոմսերի գներին՝ նա ասաց, որ դա ԱԳՆ-ի տիրույթում չէ։

«Եկեք արձանագրենք, որ այն նույն ուղով չի գնում. սա նշանակում է կրկնակի-եռակի ժամանակ օդում։ Ինձ տեղեկացրել էին, որ մեկ թռիչքի արժեքը 170,000 դոլար է. եթե այն պայմանական բաժանեք 200 քաղաքացու վրա, կհասկանաք, որ ինքնարժեքը բարձր է։ Ես՝ որպես կառավարության անդամ, հոգ եմ տարել այն մասին, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, և մի մասն արդեն տեղափոխվել են։ Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այդտեղ, ասենք, զբոսաշրջային նպատակներով։ Մի մարդ, որը համարյա մի ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարող է առնել։ Ինչի՞ մասին է խոսքը. մի քիչ արդար չի կառավարության նկատմամբ նաև այդ տոմսն առնելու պահանջը։ Կլինեն այլ խմբեր, այլ խավեր՝ կմտածենք և հաշվի կառնենք»,- ասաց նախարարը։

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում