Իրանի Իսլամական Հանրապետությունում գրավի դիմաց բանտից ազատ են արձակվել ռեֆորմիստական հրատակչությունների 14 լրագրողներ, որոնք ձերբակալվել էին հունվար ամսին և մեղադրվում էին Արևմուտքի հետ համագործակցության մեջ: Այս մասին կիրակի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները, հաղորդում է “Ինտերֆաքսը”: Չորս լրագրող դեռևս բանտում է գտնվում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ 2012թ. դեկտեմբերի դրությամբ Իրանի բանտերում գտնվում էր 45 լրագրող: