Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին

Ադրբեջանը վերականգնել է բեռնափոխադրումները Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի և Իրանի միջև պետական ​​սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Նախարարների կաբինետին։

Կարգավորումը տարածվում է ինչպես երկկողմ առևտրաշրջանառության շրջանակներում իրականացվող փոխադրումների, այնպես էլ տարանցիկ բեռնափոխադրումների վրա։

Ադրբեջանի և Իրանի սահմանով բեռնափոխադրող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը ժամանակավորապես դադարեցվել էր մարտի 5-ին։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական պարզաբանման՝ այդ որոշումը կայացվել էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում իրանական անօդաչուների հարվածից հետո։

Փետրվարի 28-ից Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողություններն ընդգրկել են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանը պատասխան հարվածներ է հասնում ոչ միայն Իսրայելին, այլև՝ տարածաշրջանի այն երկներին, որտեղ ԱՄՆ բազաներ կան տեղակայված։ Ինչ վերաբերում է Նախիջևանը թիրախավորելուն, պաշտոնական Թեհրանը հերքել է  Իրանից Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը և հայտնել, որ ուսումնասիրում է դեպքը։ Թեհրանը հայտնել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է բոլոր երկրների, հատկապես մուսուլման և հարևան պետությունների ինքնիշխանությունը։

Ադրբեջանի Նախարարների կաբինետն այդ հարձակումները համարել էր միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակասող։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ահաբեկչական ակտ» էր որակել, ենթադրաբար, Իրանից անօդաչուներով Նախիջևանի տարածքը թիրախավորելու գործողությունը։ Մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալիևը զինված ուժերին հրահանգել էր պատրաստվել պատասխան գործողությունների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում