Գլխավոր Լրահոս

Զինադադարի քննարկման հնարավորություն չկա․ Իրանի ԱԳՆ

Զինադադարի քննարկման հնարավորություն չկա․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումների պայմաններում զինադադարի քննարկման հնարավորություն չկա: Այս մասին մարտի 9-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։  

Նա նշել է, որ Իրանը չի նախաձեռնել պատերազմը և հակամարտության մեկնարկի պահին գտնվել է բանակցային գործընթացում: Ըստ խոսնակի՝ երկրի ներկայիս առաջնահերթությունը պաշտպանությունն է և հակառակորդին պատասխան տալը:

Բաղային միաժամանակ հերքել է մեղադրանքներն այն մասին, թե իրանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռներ են արձակել Ադրբեջանի, Թուրքիայի կամ Կիպրոսի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները թշնամական չեն տարածաշրջանի երկրների նկատմամբ և պաշտոնապես հայտարարել է, որ նման արձակումներ Իրանի տարածքից չեն իրականացվել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հակադարձելով սրան, Նախիջևանի ուղղությամբ չորս ԱԹՍ-ների հարձակումը որակել է որպես «ահաբեկչական ակտ», որի հետևանքով վնասվել է օդանավակայանի տերմինալը և վիրավորվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանը Թեհրանից պահանջել է պարզաբանում ու ներողություն և հետ կանչել իր դիվանագիտական անձնակազմը Իրանից: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում հերքել է հարձակումը՝ կատարվածի մեջ մեղադրելով Իսրայելին, որը, ըստ նրա, փորձում է խաթարել Իրանի հարաբերությունները հարևանների հետ:

Զուգահեռաբար, Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը որսացել են իրանական բալիստիկ հրթիռ իր օդային տարածքում, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Թեհրանին և F-16 կործանիչներ տեղակայել Հյուսիսային Կիպրոսում: Կիպրոսն իր հերթին հայտնել է բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ ԱԹՍ հարձակման մասին՝ նշելով, որ այն հավանաբար իրականացվել է «Հեզբոլլահի», այլ ոչ թե անմիջապես Իրանի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում