Գլխավոր Լրահոս

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ են հարցաքննվել ՔԿ-ում

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներ են հարցաքննվել ՔԿ-ում

Գերագույն հոգևոր խորհրդի մի խումբ աշխարհիկ անդամներ վկայի կարգավիճակով հարցաքննվել են Քննչական կոմիտեում։  

«Արմենպրես»-ի տեղեկություններով հարցաքննվել են Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը և Միքայել Մալխասյանը։

Նրանք հարցաքննվել են մի խումբ հոգևորականների կողմից դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Հայ Առաքելական եկեղեցու 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի,  Մակար եպիսկոպոս Հակոբյանի,  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։ Ավելի ուշ պարզ էր դարձել նաև, որ նույն վարույթի շրջանակներում քրեական հետապնդում էր հարուցվել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցու Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Գևորգ Սարոյանը դատարանում վիճարկել էր այդ որոշումը, իսկ դատարանը որոշել էր, որ մինչև գործով վերջնական վճռի կայացումը Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դրանից հետո, սակայն, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։   

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում