Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանի աջակից երեք անձ ձերբակալվել են դատարանի բակից

Սամվել Կարապետյանի աջակից երեք անձ ձերբակալվել են դատարանի բակից

Սամվել Կարապետյանի աջակից երեք անձ ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Մարտի 13-ին՝ ժամը 15։30-ից Հակակոռուպցիոն դատարանի առջև ի աջակցություն Սամվել Կարապետյանի բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Տարածքում կային մեծ թվով ոստիկաններ։

Դատարանի բակից ոստիկանները բերման են ենթարկել որոշ աջակիցների։ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։

2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Նա կալանավորվեց հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով ու տնային կալանքով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում