Հ. Աբրահամյանի նախաձեռնությամբ շարունակվում են հետընտրական գործընթացների քննարկումները

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ հետընտրական իրավիճակն արտահերթ նիստում քննարկելու առաջարկով փետրվարի 25-ին` ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանին, հանդես էր եկել ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Առաջարկին միացել էին նաև «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մեկնաբանել