Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը 2026-ի խորհրդարանական ընտրություններում

Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Հայաստան» դաշինքը 2026-ի խորհրդարանական ընտրություններում

2026-ի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի թեկնածուն կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ձևաչափը և վարչապետի թեկնածուին։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն որոշել են շարունակել իրենց համագործակցությունը, որոնց միացել է նաև «Առաջ» կուսակցությունը, որի ղեկավարը Սևակ Խաչատրյանն է։ Նրանք առաջիկա ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով։ 

«Ես պայքարի մեջ եմ մտել նրանց իշխանության գալու առաջին իսկ օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ հենց սրանով է տարբերվում մյուս թեկնածուներից։

Դաշինքի հիմնական նպատակն իշխանության վերարտադրության կանխումն է. ընդդիմադիր դաշտում այլ թիրախներ չկան։

«Սա հերթական մրցապայքարը չէ, սա գոյաբանական հարց է։ Մեր նպատակն է կտրել զիջումների այս շղթան»,- հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պագամավոր Իշխան Սաղաթելյանը։

***

2018-ի ապրիլ-մայիս ամիսների թավշյա հեղափոխությունից հետո առաջին վերաբացված գործերից մեկը Մարտի 1-ինն էր։ Հենց այս գործի շրջանակում էլ սկզբում ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հետագայում կալանքից ազատվեց։

Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։ Հետագայում, սակայն, գործը ուղարկվել է վերաքննության։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ նույնանուն դաշինքը մինչ այս մասնակցել է 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հավաքելով շուրջ 270,000 ձայն՝ ավելի քան 21 տոկոս։ «Հայաստան» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագրից» հետո երկրորդ խոշոր ուժն է Ազգային ժողովում։

Ազգային Ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում