Գլխավոր Լրահոս

2025-ին սպանությունների թիվն աճել է, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը՝ նվազել

2025-ին սպանությունների թիվն աճել է, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերը՝ նվազել

2026-ի հունվար-փետրվար ամիսներին սպանության ու ծեծկռտուքների մի շարք աղմկահարույց դեպքեր են գրանցվել։ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել Ներքին գործերի նախարարություն ու Քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչպիսին էր պատկերը 2024 ու 2025 թվականներին։

Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2024-ին կազմել են 278, իսկ 2025-ին՝ 221: Այսինքն, 2025-ին նման դեպքերի նվազում է արձանագրվել, մինչդեռ սպանությունների դեպքերը 2025-ին աճել են։ 2024-ին տեղի է ունեցել սպանության 45 դեպք, իսկ 2025-ին՝ 50։

Ստորև ներկայացնում ենք առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի մարզային բաշխվածությունը.

Ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել Երևանում։ 2024-ին երկրորդ տեղում Շիրակի մարզն էր, իսկ 2025-ին՝ Արմավիրի մարզը։ Ուշագրավ է, որ թե 2024-ին, թե 2025-ին Վայոց Ձորում դեպքեր չեն եղել։

Սպանության դեպքերի մարզային բաշխվածությունը հետևյալ տեսքն ունի.

Սպանության ամենաշատ դեպքերը երկու տարվա կտրվածքով կրկին Երևանում են տեղի ունեցել։ 2024-ին երկրորդ տեղում Շիրակի ու Արարատի մարզերն են, իսկ 2025-ին՝ Կոտայքի մարզը։

Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2024-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ 462 վարույթ է նախաձեռնվել, 2025-ին դրանց թիվը նվազել էր։

Սպանությունների դեպքում էլ քրեական վարույթների թիվն աճել է։

Ծեծկռտուքների ու սպանությունների շարժառիթների մասին մեր հարցադրումներին ի պատասխան հայտնել են, որ նման վիճակագրություն չի վարվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում