Գլխավոր Լրահոս

Երևանամերձ համայնքներում տուն գնելու համար արցախցիներին տրամադրվող աջակցությունը կդառնա 4 մլն դրամ

Երևանամերձ համայնքներում տուն գնելու համար արցախցիներին տրամադրվող աջակցությունը կդառնա 4 մլն դրամ

Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակներում երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 մլն դրամը կդառնա 4 մլն դրամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 18-ին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ։ 

«Մենք առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 մլն դրամը կդարձնենք 4 մլն դրամ։ Մեր որոշումը սա է, առաջիկայում նաև դե յուրե որոշումը կկայացնենք»,- նշել է վարչապետը։ 

Վարչապետը հավելել է, որ Երևանում բնակարան գնելու համար տրամադրվող գումարը չեն պլանավորում ավելացնել, որովհետև միտված են ծրագիրը դեպի մարզեր ուղղորդելուն։

Վարչապետը շեշտել է, որ 2023-ից ի վեր թեման եղել է կառավարության օրակարգի առաջնահերթ շարքում։ 

«Մենք այս ընթացքում, ըստ էության, տարբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ ենք եղել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ տարբեր նախարարների մարզպետների համայնքների ղեկավարների ձևաչափերով, ունեցել ենք տարբեր աշխատանքային ֆորմատներ, և իհարկե կառավարության օրակարգում 2023-ից ի վեր այս թեման եղել է առաջնահերթ շարքում։ Ըստ էության, մենք նաև հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակներն ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, մեր ռազմավարական պատկերացումներն ավելի ընկալելի դարձնելու, և ինչպես ձևակերպում եմ՝ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով»,- հայտարարել է նա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։ Նա նաև անդրադարձել է ծրագրի հեռանկարին։

«Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ այդ հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ Հ  ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը՝ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և հարատև իրենց և իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարևոր և քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»,- ասել է վարչապետը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում