Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Մարթա Կոս

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Մարթա Կոս

Եվրամիությունը լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին, որն ուղղված է բարեփոխումների իրականացմանը և վիզաների ազատականացման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։

ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ գտնվում է վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության մեջ, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների խորությունը։ 

Հանձնակատարի խոսքով՝ տարածաշրջանային անկայունության ֆոնին Հայաստանը դիտարկվում է որպես վստահելի գործընկեր և ընկեր, ինչը դրսևորվել է նաև տարածաշրջանից Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցությամբ։ 

Կոսը նշել է, որ 2022-ից ի վեր Հարավային Կովկասով անցնող առևտրային երթուղիների ծավալը քառապատկվել է, իսկ թիրախային ներդրումների դեպքում փորձագետները կանխատեսում են դրա եռապատկում մինչև 2030-ը՝ օգուտ բերելով թե՛ Հայաստանին, թե՛ Եվրոպային։ 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապուղիների մեջ՝ խթանելու կայուն խաղաղությունն ու բարգավաճումը, քանի որ սահմանների բացումն ու ենթակառուցվածքների զարգացումը նվազեցնում են հակամարտությունների ռիսկը։ 

Հանձնակատարը նաև մանրամասնել է, որ 2024-ի ապրիլից մեկնարկած «Աճի և դիմակայունության պլանի» շնորհիվ արդեն իսկ աջակցություն է ստացել 7,000 բիզնես և ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։ 

«Մենք նաև կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ ենք կատարում բնակարանային և սոցիալական ծառայությունների ոլորտում և աջակցում ենք Ղարաբաղի հայերի ինտեգրմանը՝ տրամադրելով ավելի քան 70 մլն եվրո օգնություն, ներառյալ դրամական աջակցությունը, բնակարանային և սոցիալական ծառայությունները»,- ասել է Կոսը։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում