Հայկական գանգստերական խմբերի անհրաժեշտություն

Օրերս Ստեփանակերտը ցնցվեց Մոսկվայում քսաներկուամյա երիտասարդի սպանության դեպքից: Երիտասարդը Ստեփանակերտից էր, մտավորական ընտանիքից: Վարկածների համաձայն` սպանությունը կատարվել է էթնիկ հողի վրա: Ցավալին այն է, որ նման լուրերը հազվադեպ չեն, և մենք պարբերաբար լսում ենք տարբեր երկրներում էթնիկ կամ այլատյացության հողի վրա հայերի սպանության մասին:

Տարբեր երկրներում հայերի անվտանգության ապահովման հարցը պետք է դառնա հայկական կազմակերպությունների և հայկական պետությունների մտահոգության առարկա: Այս հարցի լուծման ամենալավ տարբերակն իհարկե բոլոր հայերին Հայրենիքում հավաքելն է, սակայն քանի որ դա իրականության ոլորտից չէ, համենայն դեպս՝ մոտ ապագայում, պետք է այլ մեթոդների մասին մտածել:

Հայկական սփյուռքի պատմությունը ցույց է տալիս, որ նման քայլեր հատվածական մակարդակում արդեն կատարվել են: Կալիֆոռնիայում հայերի անվտանգությունը մեքսիկական գանգստերական խմբերից պաշտպանելու համար ժամանակի ընթացքում ամերիկահայերը ստեղծում են իրենց քրեական կազմակերպությունները` «հայկական գանգերը»: Այս կազմակերպություններն առաջանում էին թե՛ դպորցներում, թե՛ Լոս Անջելեսի թաղերում, հիմնված էին էթնիկ սկզբունքի վրա, պաշտպանում էին հայերին տարբեր քրեական խմբավորումների հարձակումներից, վրեժ էին լուծում սպանությունների, հարձակումների համար, «պատերազմներ» մղում լատինոների դեմ:

Տարբեր արվարձաններում, որտեղ ոստիկանությունն անզոր է, սա է անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը:

Այսօր էլ հայկական գանգեր գոյություն ունեն, նրանցից ամենահայտնին, հավանաբար, Armenian Power-ն է, քրեական կազմակերպություն, որը հիմնականում հակազդում է լատինոներին:

Այսօրվա աշխարհում, երբ արվարձանները դառնում են հանցագործությունների և ազգայնականության բռնկման հիմնական վայրեր, որտեղ ոստիկանությունն ու օրենքը անզոր են կամ քիչ արդյունավետ, հայությանը պաշտպանելու միակ միջոցը մնում է հայկական քրեական կազմակերպություններ ստեղծելը, որոնք ի վիճակի կլինեն հայի կյանքը պաշտպանելու համար դիմել ապօրինի, զինված գործողությունների: Հայերի անվտանգությունը պաշտպանելու համար հարկավոր է օգտագործել նաև հայկական քրեական հեղինակություններին, «օրենքով գողերին» և այլ ինստիտուտներ` կախված տվյալ երկրից և արդյունավետության աստիճանից:

Այս ամենն ինչ-որ չափով այսօր էլ է տեղի ունենում, սակայն հարկավոր է ավելի մեծ կոորդինացում և աջակցություն, քանզի հայությանը թշնամի շատ երկրներ շահագրգռված են նման կազմակերպված ուժերի ոչնչացմամբ և թուլացմամբ, գործընթաց, որ այսօր գնում է Ռուսաստանի հարավում և որի գլխավոր դերակատարը Թուրքիան է:

Մեկնաբանել