Անդրեա Պիրլո. Պարտությունը մեզ համար իսկական աղետ կլինի

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն գտնում է, որ իր թիմը պետք է լրջորեն վերաբերվի «Սելթիկի» հետ կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը։

««Սելթիկի» հետ պատասխան խաղում մենք չպետք է նստենք ծալած ձեռքերով։ Գիտեմ, որ ամեն ինչ մեր օգտին է։ Իհարկե, մենք շատ ենք ցանկանում դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Եվ եթե, Աստված չանի, պարտվենք «Սելթիկին» և դուրս մնանք մրցաշարից, ապա դա ակումբի ողջ պատմության ամենամեծ աղետներից մեկը կլինի։

Մեզ դիմակայելու է մի թիմ, որն ունի հպարտ երկրպագուներ, ուստի «Սելթիկը» կփորձի վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար։ Սակայն եթե ցուցադրենք մեր խաղը, ապա մեզ ոչինչ չի խանգարի հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելու համար», – իտալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել