Գլխավոր Լրահոս

3-ամյա երեխային սպանած տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման

3-ամյա երեխային սպանած տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային կյանքից զրկած Արմեն Օվանեսովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Մարտի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Արտավազդ Կարապետյանը հրապարակել է վճիռը, որի համաձայն՝ Արմեն Օվանեսովը մեղավոր է ճանաչվել և նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ցմահ ազատազրկումը։

Օվանեսովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155 -րդ հոդվածի    երկրորդ մասի  3,5,9 կետերով։ 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Արմեն Օվանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կասկածներ ունենալով, որ Տիգրան Օվանեսովը իր երեխան չէ և այդ կապակցությամբ առաջացած վրեժի շարժառիթով, 2025-ի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող անչափահաս Տիգրան Օվանեսովին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025-ի նոյեմբերի 2-ին դիակը հայտնաբերվել է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում