Գլխավոր Լրահոս

Չեղարկված չվերթների համար 250 հազար դրամ փոխհատուցման տեխնիկական մանրամասները մշակվում են. ԱԳՆ

Չեղարկված չվերթների համար 250 հազար դրամ փոխհատուցման տեխնիկական մանրամասները մշակվում են. ԱԳՆ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկված չվերթների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիները կստանան մինչև 250 հազար դրամ փոխհատուցում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ աջակցության տրամադրման տեխնիկական ընթացակարգն այժմ մշակման փուլում է, իսկ դիմումների ընդունման կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կհրապարակվեն կառավարության կողմից հաստատվելուց հետո։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել էին պայմանավորված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, և ում համար ավիաընկերությունը նոր տոմս չի ապահովել և իրենք են գնել ՀՀ վերադարձի նոր տոմսը, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար։

Նախաձեռնության հայտարարման օրվանից՝ մարտի 7-ից ի վեր դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով, այդ թվում՝ ԱԺ-ում լրագրողների հետ նախարար Միրզոյանի ճեպազրույցում, Մասատում դեսապանահավաքի ժամանակ նախարարի հրապարակային խոսքում, ինչպես նաև ի պատասխան ԶԼՄ գործընկերների և ՀՀ քաղաքացիների հարցումների։

Հաշվի առնելով թեմայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը՝ լրացուցիչ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման ապահովման ընթացակարգը, այդ թվում՝ տեխնիկական մանրամասները գտնվում են մշակման փուլում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ընդունվելուց հետո մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հարթակներում:  Շահառու քաղաքացիներին պատշաճ կերպով կներկայացվեն նախատեսվող փոխհատուցումները ստանալու համար դիմումի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում