Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ը դռները բացում է միավորվել ցանկացող բոլոր նոր ուժերի առջև. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ը դռները բացում է միավորվել ցանկացող բոլոր նոր ուժերի առջև. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ը դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան», Սամվել Կարապետյանի հետ: Միասին մենք կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները և լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո հետ նայենք և իմանանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Ի գործ»,- հրապարակած տեսաուղերձում ասել է Նարեկ Կարապետյանը:

Կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ՝ փետրվարի 12-ին, հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մարտի 14-ին ՀԱԿ 5-րդ համագումարին ներկայացնելով երկրի զարգացման առաջնահերթությունները ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ «Հայ ազգային կոնգրեսը» պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հատ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում