Գլխավոր Լրահոս

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանում լրագրողներ են զոհվել

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանում լրագրողներ են զոհվել

Իսրայելական ավիահարվածի հետևանքով երեք լրագրող է սպանվել Լիբանանի հարավում գտնվող Ջեզին քաղաքի մոտակայքում մարտի 28-ին: Ըստ «Anadolu» գործակալության թղթակցի՝ թիրախավորվել է այն մեքենան, որով նրանք տեղաշարժվում էին: Զոհվածների թվում են «Al-Manar TV»-ի թղթակից Ալի Շուայբը, «Al-Mayadeen»-ի թղթակից Ֆաթիմա Ֆաթունին և մեկ օպերատոր:

Իսրայելական բանակը հայտարարության մեջ հաստատել է Ալի Շուայբի սպանությունը, սակայն չի մեկնաբանել մյուս երկու լրագրողների մահը: Ավելի վաղ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել էր, որ իսրայելական հարվածը թիրախավորել է Ջեզինի Ալ-Բարադ ճանապարհին գտնվող ավտոմեքենան՝ առանց հավելյալ մանրամասների:

Գործակալության տվյալներով՝ մարտի 28-ի լուսաբացից սկսած Իսրայելը ավիահարվածներ և հրետանային գրոհներ է իրականացրել Լիբանանի 42 բնակավայրերի ուղղությամբ, որոնց մեծ մասը երկրի հարավում են: Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ մարտի 2-ից մեկնարկած իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 1,142 և վիրավորվել 3,315 մարդ:

Իսրայելը Լիբանանի դեմ ռազմական հարձակումները սկսել է փետրվարի 28-ին Իրանի դեմ հարձակումից օրեր անց՝ մարտի 2-ին: Իսրայելը հայտարարել է, որ գործողության նպատակը «Հիզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքների ոչնչացումն է, որոնք օգտագործվում էին Իսրայելի հյուսիսային բնակավայրերը հրետակոծելու համար։

«Հեզբոլլահի» գործողությունները դիտարկվում են որպես Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական արշավի արձագանք, որտեղ շարժումը հարվածներ է հասցնում Իսրայելին ի աջակցություն Թեհրանի։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում