Գլխավոր Լրահոս

Նոր օրենքով Իրանը վճարովի կդարձնի Հորմուզի նեղուցով անցումը

Նոր օրենքով Իրանը վճարովի կդարձնի Հորմուզի նեղուցով անցումը

Իրանի խորհրդարանը շուտով նոր օրենք կընդունի, որով Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ կգանձվեն։ Պատգամավոր Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ Իրանը լիովին վերահսկում է այս ջրային ուղին, և նավերի անվտանգությունն ու սպասարկումը այսուհետ կիրականացվեն հատուկ տուրքերի դիմաց։ Այս մասին հայտնում է SNN հեռուստաալիքը։

«Մենք լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Շուտով այս ջրային ճանապարհը կկառավարվի նոր համակարգով, երբ Մեջլիսը ընդունի օրինագիծը։ Նավերի անվտանգությունն ու ծառայությունները կապահովվեն օրինագծով սահմանված [նեղուցով անցնելու համար] վճարների միջոցով», - Բորուջերդիի խոսքերը մեջբերել է SNN հեռուստաալիքը։

Այս որոշումը հաջորդել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններին, որոնց ժամանակ հարվածներ են հասցվել նաև Թեհրանին։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմակայանների վրա։

Իրանը նաև որոշել է փակել նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերի համար։ Հակամարտության ընթացքում արդեն իսկ մի քանի տանկերներ ենթարկվել են հարձակման՝ առանց թույլտվության նեղուցն անցնելու փորձի պատճառով։ Իսկ մարտի 25-ին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը թույլատրել է միայն բարեկամ երկրների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի նավերի անցումը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում