Ծախ­սե­րը չեն խո­սում ե­կա­մուտ­նե­րի հետ

2013թ. պե­տա­կան բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րը հուն­վար ամ­սին կազ­մել են Դ75,2 մլրդ, ծախ­սե­րը՝ Դ46,1 մլրդ. ցու­ցա­նիշ­նե­րը համապատասխանա­բար 34,1%-ով և 20,7%-ով ա­պա­հո­վել են կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի ծրագ­րի կա­տա­րու­մը։ Թեև ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը վստա­հեց­նում է, որ ա­պա­հով­վել է պե­տա­կան բյու­ջեի ծախ­սա­յին ծրագ­րե­րի շրջա­նակ­նե­րում հուն­վար ամ­սին պե­տա­կան մար­մին­նե­րի կող­մից սահ­ման­ված կար­գով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան կա­տա­րու­մը, ցու­ցա­նիշ­նե­րի տար­բե­րու­թյու­նը խոսում է ծախ­սե­րի թե­րա­կա­տար­ման մա­սին։ 2013թ. հուն­վա­րին պետբ­յու­ջեն կա­տար­վել է ա­վե­լի քան Դ29,1 մլրդ հա­վե­լուր­դով՝ ա­ռա­ջին եռամս­յա­կի ծրագ­րով նա­խա­տես­ված Դ1,2 մլրդ պա­կա­սուր­դի դի­մաց։

Այս տար­վա հուն­վա­րին 2012թ. հուն­վա­րի հա­մե­մատ պետբ­յու­ջեի ե­կա­մուտ­ներն ա­ճել են 27,9%-ով կամ Դ16,4 մլրդ­-ով, ինչն ա­պա­հով­վել է հիմնա­կա­նում հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի ա­ճի հաշ­վին։ 2013թ. հուն­վա­րին պետբ­յու­ջե են մուտ­քագր­վել Դ71,3 մլրդ­-ի հար­կա­յին ե­կա­մուտ­ներ և պե­տա­կան տուր­քեր՝ կազ­մե­լով ե­ռամս­յա­կա­յին ծրագ­րի 33,9%-ը: Ան­ցած տար­վա հուն­վա­րի հա­մե­մատ հար­կա­յին ե­կա­մուտ­ներն ա­ճել են 28,5%-ով կամ Դ15,8 մլրդ­-ով, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի, մաք­սա­տուր­քի և շա­հու­թա­հար­կի գծով մուտ­քե­րի ա­ճով։ Բա­ցի այդ՝ 2013թ. ներդր­վել է եր­կու նոր հար­կա­տե­սակ՝ ե­կամ­տա­յին հարկ և շր­ջա­նա­ռու­թյան հարկ։

Հա­մա­ձայն կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի՝ այս տար­վա ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում, ան­ցած տար­վա հա­մե­մատ, հար­կա­յին մուտ­քե­րը պետք է ա­ճեն 41,86 մլրդ­-ով։ Հա­վել­յալ հար­կա­յին մուտ­քե­րի 37,7%-ը, փաս­տո­րեն, հա­վա­քագ­րել է հուն­վա­րին։ Ըն­թա­ցիկ տա­րում հար­կա­յին մուտ­քերն ընդ­հա­նուր առ­մամբ պետք է ա­վե­լա­նան 118,8 մլրդ­-ով, ո­րից 70,7 մլրդ­-ի կամ 60%-ի հա­վա­քագ­րու­մը պետք է կա­տար­վի հենց ա­ռա­ջին ե­կամս­յա­կում։

Ըստ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան՝ 2013թ. հուն­վա­րին պետբ­յու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի և պե­տա­կան տուր­քե­րի 47,4%-ն ա­պա­հով­վել է ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի հաշ­վին: Այն կազ­մել է շուրջ 33,8 մլրդ, և 37,6%-ով կամ Դ9,2 մլրդ­-ով գե­րա­զան­ցել նա­խորդ տար­վա նույն ցու­ցա­նի­շը:

ԱԱՀ-ի մուտ­քե­րի աճն ա­պա­հով­վել է ներ­քին շրջա­նա­ռու­թյան հաշ­վին, ո­րից ստաց­ված մուտ­քերն ա­վե­լա­ցել են մոտ 2,1 ան­գամ, այն դեպ­քում, երբ ներ­մուծ­ման գծով մուտ­քե­րը նվա­զել են 68,9%-ով: Ներ­մուծ­ման գծով ԱԱՀ-ի նվազու­մը «տա­րօ­րի­նակ» է, ե­թե հաշ­վի ա­ռենք, որ հուն­վա­րին ներ­մու­ծումն ա­վե­լա­ցել է 13%-ով։ Ան­հաս­կա­նա­լի է նաև ներ­քին շրջա­նա­ռու­թյան հաշ­վին ԱԱՀ-ի կտրուկ ա­ճը, հատ­կա­պես, երբ առևտ­րի շրջա­նա­ռու­թյու­նը հուն­վա­րին ավելա­ցել է միայն 5,7%-ով։ «Տա­րօ­րի­նակ» ցու­ցա­նիշ­նե­րի շղթան այս­քա­նով չի ա­վարտ­վում. ներկր­ման ծա­վալ­նե­րի 13% ա­ճի պայ­ման­նե­րում մաք­սա­տուր­քի գծով մուտ­քե­րը հուն­վա­րին ա­վե­լա­ցել են 2,9 ան­գամ՝ հաս­նե­լով Դ3,7 մլրդ­-ի։

Պե­տա­կան բյու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի ու պե­տա­կան տուր­քե­րի 7%-ն ա­պա­հով­վել է ակ­ցի­զա­յին հար­կի հաշ­վին՝ կազ­մե­լով Դ5 մլրդ: Մաս­նա­վո­րա­պես՝ հան­րա­պե­տու­թյուն ներ­մուծ­վող են­թաակ­ցի­զա­յին ապ­րանք­նե­րի հար­կու­մից ստաց­վել է Դ1,8 մլրդ, հան­րա­պե­տու­թյու­նում ար­տադր­վող են­թաակ­ցի­զա­յին ապ­րանք­նե­րի հար­կու­մից՝ Դ3,2 մլրդ: Ընդ ո­րում, տե­ղա­կան ար­տադ­րու­թյան են­թաակ­ցի­զա­յին ապ­րանք­նե­րի հար­կու­մից ստաց­ված մուտ­քե­րը նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մե­մատ նվա­զել են 12,6%-ով՝ պայ­մա­նա­վոր­ված հիմ­նա­կա­նում ծխա­խո­տի և օ­ղու գծով մուտ­քե­րի նվազ­մամբ։ Ներ­մուծ­վող ապ­րանք­նե­րի գծով մուտ­քերն ա­վե­լա­ցել են 75,4%-ով։ Արդ­յուն­քում ակ­ցի­զա­յին հար­կի ընդ­հա­նուր մուտ­քերն ա­ճել են 6,4%-ով կամ Դ302 մլն­-ով։

Տե­ղա­կան ար­տադ­րու­թյան ծխա­խո­տի հար­կու­մից ակ­ցի­զա­յին հար­կի նվա­զու­մը ու­շագ­րավ է, ե­թե հաշ­վի առ­նենք, որ այս տար­վա հուն­վա­րի 1-ից ֆիլտ­րով տե­ղա­կան 1000 հա­տիկ սի­գա­րե­տի հաս­տա­տագր­ված վճարն ա­վե­լա­ցել է 10,7%-ով, իսկ ներկր­ված սի­գա­րե­տի­նը՝ 6,25%-ով։

2013թ. հուն­վա­րին պետբ­յու­ջեի ծախ­սե­րը նա­խորդ տար­վա հուն­վա­րի հա­մե­մատ ա­ճել են 23,8% ով կամ Դ8,9 մլրդ­-ով: Ըստ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան՝ աճ է ար­ձա­նագր­վել և՛ ըն­թա­ցիկ ծախ­սե­րի, և՛ ոչ ֆինան­սա­կան ակ­տիվ­նե­րի հետ գոր­ծառ­նու­թյուն­նե­րի գծով։

Ըն­թա­ցիկ ծախ­սե­րը հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մել են Դ44,4 մլրդ կամ բյու­ջեի ծախ­սե­րի 96%-ը։ Ըն­թա­ցիկ ծախ­սե­րից Դ3,6 մլրդ­ ուղղ­վել է պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի աշ­խա­տող­նե­րի վար­ձատ­րու­թյա­նը, ին­չը 36%-ով գե­րա­զան­ցել նա­խորդ տար­վա նույն ցու­ցա­նի­շը։ Աշ­խա­տա­վար­ձի ֆոն­դի Դ1 մլրդ­-ով ա­վե­լա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված է հուն­վա­րի 1-ից ու­ժի մեջ մտած «Ե­կամ­տա­յին հար­կի մա­սին» օ­րեն­քով, ըստ ո­րի՝ գոր­ծա­տո­ւի կող­մից նախ­կի­նում վճար­վող պար­տա­դիր սոցվ­ճար­նե­րը նե­րառ­վել են աշ­խա­տո­ղի աշ­խա­տա­վար­ձում և վեր­ջինս վճա­րում է միաս­նա­կան հարկ։

Հուն­վա­րին կտրուկ՝ 3,7 ան­գամ, ա­ճել են ծա­ռա­յու­թյուն­նե­րի և ապ­րանք­նե­րի ձեռք­բեր­մանն ուղղ­ված մի­ջոց­նե­րը (ուղղ­վել է Դ1,6 մլրդ)։ Ըստ ֆին­նա­խի՝ ա­ճը պայ­մա­նա­վոր­ված է շա­րու­նա­կա­կան ծախ­սե­րի ա­ճով:

Պե­տա­կան պարտ­քի սպա­սարկ­մա­նը հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տրա­մադր­վել է շուրջ Դ1,5 մլրդ՝ կազ­մե­լով ե­ռամս­յա­կա­յին ծրագ­րի 14,4%-ը: Մաս­նա­վո­րա­պես՝ նշված գու­մա­րից Դ1 մլրդ­-ը տրա­մադր­վել է ներ­քին, իսկ Դ484,3 մլն­-ը՝ ար­տա­քին պարտ­քի սպա­սարկ­մա­նը: Պե­տա­կան պարտ­քի սպա­սարկ­ման ծախ­սե­րը 7,7%-ով կամ Դ106,1 մլն­-ով գե­րա­զան­ցել են նա­խորդ տար­վա նույն ցու­ցա­նի­շը՝ պայ­մա­նա­վոր­ված ար­տա­քին պե­տա­կան պարտ­քի սպա­սարկ­ման ծախ­սե­րի ա­ճով։

Մեկնաբանել