Գլխավոր Լրահոս

18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Նա գիտակցությունը կորցրել է։ 

Տղային այսօր էին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ։

«Քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի, նա ալերգիա ունի, մի դեղը հակասում է մյուս դեղին, մի ներարկումը՝ մյուս ներարկմանը։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն բան անել, բայց քանի որ կոմպլեքս է Դավիթի բուժումը, դրա համար տեղափոխեցին Նաիրի ԲԿ»,- լրագրողներին ասել է Դավիթի փաստաբանը։

Տղայի վիճակը վատացել է իր խրոնիկ խնդիրների և տվյալ պահի հոգեբանական վիճակի պատճառով։ Փաստաբանի խոսքով՝ առաջացել են նաև առողջական այլ խնդիրներ, որոնց մասին նա չցանկացավ հայտնել։

Ապրիլի 1-ին, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք է կիրառել։

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ Դավիթ Մինասյանը վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:

«Տենց չնայես ինձ»,- ասել է Դավիթը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո Դավիթն ու իր զույգ եղբայրը՝ Միքայելը, բերման են ենթարկվել։

Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում