Րաֆ­ֆին նյար­դայ­նաց­նում է իշ­խա­նու­թյուն­նե­րին

Փետր­վա­րի 18-ի ընտ­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րը վի­ճար­կե­լու հայ­ցով «Ժա­ռան­գու­թյան» ա­ռաջ­նոր­դի հայ­ցը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան և տար­բեր քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ խորհր­դակ­ցու­թյուն­նե­րի շար­քը ակնհայտորեննյարդայ­նաց­նում է իշ­խա­նու­թյուն­նե­րին:

Միամ­տու­թյուն կլի­նի են­թադ­րել, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը կա­րող է այն­պի­սի ո­րո­շում կա­յաց­նել, ո­րը բարդ ի­րա­վի­ճա­կի մեջ կդնի Սերժ Սարգս­յա­նին: Սա­կայն մյուս կող­մից ընտ­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րի վի­ճարկ­ման փաս­տը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ար­դեն իսկ տհաճ է իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար: Մինչև վեր­ջին օ­րը Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նը չէր հստա­կեց­նում՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լու է, թե ոչ: Շա­տե­րի մոտ հա­մոզ­վա­ծու­թյուն կար, որ ա­մեն դեպ­քում ընտ­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րը չեն վի­ճարկ­վե­լու: Դա նպաս­տեց, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը դի­վա­նա­գի­տա­կան ամ­բողջ մե­քե­նան աշ­խա­տեց­նեն Սերժ Սարգս­յա­նի հա­մար շնորհա­վո­րանք­ներ բե­րե­լու հա­մար:

Հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյա­նը ծա­նոթ լի­նե­լով՝ Արև­մուտ­քը ա­մեն դեպ­քում գոր­ծըն­թաց­նե­րը գնա­հա­տե­լիս ա­ռաջ­նորդ­վում է ի­րա­վա­կան ըն­կալ­մամբ: Այ­սինքն՝ ընտ­րու­թյուն­նե­րի արդ­յունք­նե­րը հրա­պա­րա­կում բո­ղո­քար­կող ընդդիմությու­նը մեկ շա­բա­թից ա­վե­լի է, ինչ նույն գոր­ծո­ղու­թյու­նը չէր ա­նում ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում: Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մոտ այս հան­գա­ման­քը ո­րո­շա­կի անվս­տա­հու­թյուն է ա­ռա­ջաց­նում ընդ­դի­մու­թյան գործողություն­նե­րի նկատ­մամբ: Արդ­յուն­քում, օ­րի­նակ, ԱՄՆ-ի նա­խա­գահ Բա­րաք Օ­բա­ման փետր­վա­րի 18-ի ընտ­րու­թյուն­նե­րից 12 օր անց շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ հղեց Սերժ Սարգս­յա­նին: Սա­կայն զուտ ի­րա­վա­կան տե­սա­կե­տից նույն Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կա­րող էր հայտն­վել բա­վա­կան ան­հար­մար դրու­թյան մեջ, քա­նի որ տե­սա­կա­նո­րեն Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը կա­րող է ո­րո­շում կա­յաց­նել ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փուլ նշա­նա­կե­լու կամ Սերժ Սարգս­յա­նի հաղ­թա­նա­կը չեղ­յալ հայ­տա­րա­րե­լու մա­սին: Այդ դեպ­քում կստաց­վի, որ Օ­բա­ման շնոր­հա­վո­րել է մի նա­խա­գա­հի, ո­րը, ըստ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի՝ բա­վա­րար ի­րա­վա­կան հիմք չի ու­նե­ցել ի­րեն նա­խա­գահ հռչակե­լու:

Սա ան­հա­ր­մար ի­րա­վի­ճա­կի մեջ է դնում գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք հա­վա­նա­բար շնոր­հա­վո­րանք­նե­րը կոր­զե­լու հա­մար մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը վստա­հեց­րել են, որ ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը ամ­բող­ջո­վին վե­րահս­կում են: Բա­ցի այդ՝ փետր­վա­րի 18-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը հա­վակ­նում էին դառ­նալ Հա­յաս­տա­նի նո­րան­կախ պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին (1991թ. ընտ­րու­թյուն­նե­րը չհաշ­ված) նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րի արդյունք­նե­րը չեն վի­ճարկ­վել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում: Սա­կայն Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նի՝ ՍԴ դի­մե­լու ո­րո­շու­մը խառ­նել է իշ­խա­նու­թյուն­նե­րի քար­տե­րը: Թերևս այդ պատ­ճա­ռով է, որ իշ­խա­նու­թյան վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող լրատ­վա­մի­ջոց­նե­րը լայ­նա­մասշ­տաբ «հար­ձա­կում» են սկսել Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նի դեմ:

Մեկնաբանել