Գլխավոր Լրահոս

40 մլն դրամ կհատկացվի ԱԳՆ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար

40 մլն դրամ կհատկացվի ԱԳՆ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար

Կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը 40 մլն դրամ կհատկացվի՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործընթացի շրջանակներում հեռահաղորդակցության միջոցների ու անհրաժեշտ այլ սարքավորումների ձեռքբերման համար:  Որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 18-ի նիստի ժամանակ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով գործընթացի հրատապությունը և այն հանգամանքը, որ տեխնիկան պետք է մատակարարվի մինչև 2026-ի ապրիլի 20-ը, գնումը նախատեսվում է իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:

Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման նպատակով ծառայությունը հարցում է ուղարկել չորս կազմակերպության, որոնց տվյալները տրամադրել են ներքին գործերի նախարարությունը և Պետական պահպանության ծառայությունը: Ներկայացված հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:

Ֆինանսական միջոցները տրամադրվելու են 2026-ի պետական բյուջեի «Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրի ներքո գործող՝ «Արարողակարգի ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման շրջանակներում: Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026-ի ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներից, մասնավորապես՝ Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամրապնդման նպատակներից:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 4–ին Երևանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում