YouTube-ը մտադիր է անվճար երաժշտական ծառայություն գործարկել

Google որոնողական հսկան ներկայում աշխատում է օնլայն երաժշտական ծառայության ստեղծման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Fortune-ը, ծառայությունը կստեղծվի աշխարհում ամենահայտնի YouTube մեդիահարթակի հիման վրա:

Նշվում է, որ նոր ծառայությունը մասնակիորեն փոխկապակցված կլինի գոյություն ունեցող երաժշտական խանութի և Google Music ամպային ծառայության հետ: Միաժամանակ` երգերը հնարավոր կլինի լսել անվճար: Հավելյալ գրանցման դեպքում օգտագործողը մի շարք գործառույթների մատչման հնարավորություն կունենա, օրինակ` գովազդային հայտարարությունները հեռացնելու:

Նշենք, որ ներկայում «թվայնացված» երաժշտության վաճառքներն ավելի շատ եկամուտ են բերում, քան օնլայն տարբերակի դեպքում: Մյուս կողմից` վերջին տարբերակի դեպքում այս ծառայությունում նկատվում է եկամուտների զգալի աճ: Այսպես, օրինակ` անցած տարի Warner Music-ի` թվային երաժշտությունից ստացված եկամուտների 25%-ը բաժին է ընկել բաժանորդագրությամբ աշխատող ծառայություններին:

Ներկայում ամսական ֆիքսված վճարի դիմաց Apple սմարթֆոնների օգտագործողները կատարումների ամբողջ ցանկի մատչման և բեռնման իրավունք ունեն, սակայն տեղափոխել դրանք այլ սարքավորումներ դեռ չի թույլատրվում: Անվճար ծառայությունը հնարավորություն է տալիս լսել ցանկացած երաժշտական ստեղծագործություն ինչպես բջջային ծրագրի, այնպես էլ համակարգչի միջոցով:

Մեկնաբանել