Վրաստանում պետական ապարատում հնարավոր կլինի աշխատել նաև 65-ից հետո

Վրաստանում 65 տարեկանից բարձր անձինք այսուհետ կկարողանան պետական կառույցներում որպես ոչ հաստիքային աշխատող աշխատել:Այսօր Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրային ծառայության մասին օրենքի» համապատասխան փոփոխությունների օրինագիծը: Կողմ է քվեարկել 87 պատգամավոր:

Մինչ այժմ Վրաստանում 65 տարեկանից բարձր անձանց թույլ չի տրվել աշխատել պետական կառույցներում:

Վրաստանում կանայք թոշակի են անցնում 60 տարեկանում, տղամարդիկ՝65: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ հանրային ծառայության ընթացքում թոշակ չի հատկացվում:

Դեռևս հստակ չէ՝ օրինագիծը երբ կներկայացվի երկրորդ և երրորդ ընթերցման:

Մեկնաբանել