Թուրքիան շարունակում է մեծացնել ոսկու ներկրման ծավալները

 

Թուրքիան շարունակում է ավելացնել ոսկու ներկրման ծավալները: 2013թ. փետրվարի դրությամբ Թուրքիա ոսկու ներկրումը կազմել է 17,3 տ՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 2,6տ-ի համեմատ:
2012թ. Թուրքիա ոսկու ներկրման ծավալները ավելացել են մինչև 120,7տ, որը 1,5 անգամ գերազանցում է 2008թ. ռեկորդային ցուցանիշը: Թուրքիան ոսկու խոշոր ներկրող է՝ պայմանավորված այս երկրում ոսկյա թանկարժեք իրերի բարձր պահանջարկով:
2012թ. Թուրքիա ոսկու ներկրման և արտահանման ծավալների հարաբերակցությունը  Իրանի և Թուրքիայի միջև առևտրային կապերի պահպանման մասին կասկածների տեղի է տվել՝ չնայած Իրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների առկայությանը:
Թուրքիայի փոխվարաչապետ Ալի Բաբաջանը՝ ի պատասխան խորհրդականների՝ այս տարի երկրից ոսկու արտահանումների աճի մասին հարցին, հայտարարել էր, որ Թուրքիան Իրանից գազի մատակարարումների դիմաց Թեհրանին վճարում է ոսկով: