Չեմպիոնների լիգա. Յուվենտուսն ու ՊՍԺ-ն քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Այսօր Չեմպիիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացավ պատասխան ևս 2 հանդիպում։ Քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր ձեռք բերած «Ռեալին» և Դորտմունդի «Բորուսիային» այսօր միացան նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։

Իտալական թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց շոտլանդական «Սելտիկի» դարպասը՝ 2։0, և դիմակայության ընդհանուր հաշիվը հասցրեց 5։0-ի։

Իսկ ՊՍԺ-ն, չնայած առաջինը գոլ բաց թողեց «Վալենսիայից», սակայն շատ կարճ ժամանակ անց կարողացավ հավասարեցնել հաշիվը և հասնել ցանկալի արդյունքի՝ 1։1։

http://www.dailymotion.com/video/xy0ba3_juve-2-0_creation

http://www.dailymotion.com/video/xy0bg6_psg-vs-valencia-1-1-highlights_sport

Մեկնաբանել