Bartendro ռոբոտը $249-ով կփոխարինի բարմենին

Կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող ամերիկյան Kickstarter ընկերությունը սկսել է նոր` Bartendro ռոբոտի նախագծի համար միջոցների հավաքագրման աշխատանքը: Ինչպես հաղորդում է Gizmag-ը, Bartendro-ն սմարթֆոնի միջոցով տրվող հրամանից վայրկյաններ անց բարմենի փոխարեն պատրաստում է տարբեր կոկտեյլներ:

Նախագիծը Kickstarter-ում է ընդամենը մի քանի օր, սակայն ծրագրային մշակման մասնագետներն արդեն հասցրել են հավաքագրել պահանջվող գումարի գրեթե կեսը: Նշենք, որ նախագծի մեկնարկի պահին ներդրում է կատարել կոկտեյլի 191 սիրահար:

Նոր սարքավորումն աշխատում է $25 արժողությամբ Raspberry Pi համակարգչի օգնությամբ, որը մշակում և կառավարում է սմարթֆոնի կամ պլանշետի կողմից տրված հարցումները: Նվազագույն գործիքներով հագեցած Bartendro-ի արժեքը $249 է, իսկ ամբողջական տարբերակն արժե $2499:

Նշենք, որ սարքին արդեն կարելի է միացնել ալկոթեստեր և բանկային քարտերի հաշվարկման սարք: Մասնագետները Bartendo-ին սովորեցրել են նաև սուրճ պատրաստել:

Մեկնաբանել