«Տասն օր տանը» ֆիլմը «Ազգային կինո» մրցանակ է ստացել

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել հեղինակ Վարդան Օնանյանի «Տասն օր տանը» ֆիլմաշարին («Երկիր Մեդիա» հ/ը)՝ Արևմտյան Հայաստանի ոգին, շունչն ու գույնը  լավագույնս ներկայացնելու համար, ասված է«Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոնի» տարածած հաղորդագրությունում:  

«Հայկական ֆիլմարտադրության աշխարհում, ուր անճաշակությունն ու ապազգայնությունը կարծես քաղաքականություն են դարձել, նմանատիպ ֆիլմերը օգնում են չկորցնել հույսը, որ հայկական կինոն մի օր իրական զարթոնք կապրի»,- նշված է որոշման մեջ: