Facebook-ը ներկայացրել է գլխավոր էջի նոր դիզայնը

Facebook սոցցանցը ներկայացրել է իր գլխավոր էջի նոր դիզայնը:

Ձևավորման փոփոխությունները վերաբերում են գլխավորապես օգտատերերի նորությունների էջին: Գլխավոր էջի դիզայնի փոփոխությանը զուգահեռ` նորարարությունները տարածվել են նաև նորությունների տեղաբաշխման կարգին: Դիզայներները նշում են, որ թարմացված տարբերակն ավելի հարմարավետ կդարձնի ժապավենն ընթերցանության համար:

Մասնավորապես` ներկայում օգտատերերը կկարողանան ընտրել, թե կոնկրետ որ նորությունները կցանկանային ստանալ` ընկերների բոլոր նորությունները (այս հնարավորությունն առաջին անգամ է ընձեռվում. նախկինում սոցցանցն ինքնուրույն էր որոշում` ընկերների որ հաղորդագրություններն ընդգրկել ժապավենում), միայն լուսանկարներով հաղորդագրությունները, միայն բաժանորդագրված էջերի հաղորդագրությունները:

Նոր ձևավորումը նախատեսված է ինչպես բրաուզերների, այնպես էլ բջջային սարքավորումների համար: Անհատական համակարգիչները նոր ինտերֆեյսին (միջերես) մատչում ստանալու համար պետք է գրանցվեն սպասումների ցուցակում: Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններում նոր դիզայնը կհայտնվի առաջիկայում, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում:

Մեկնաբանել