Ուսուցչի հեղինակության հաշվին անընդհատ հարմարվում եք վերադասին. Անահիտ Բախշյան

Ծննդյանս օրվանից կին եմ, և ինձ համար անհասկանալի են շնորհավորանքները, որ միայն այսօր են հնչում, քանի որ ամեն օր եմ ջանք դնում դրանց արժանանանոլւ համար. Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ասաց «Ժառանգություն» կուսակցությունից Անահիտ Բախշյանը:

Նշելով, որ քաղաքական վերնախավում բավական քիչ են կանայք, կին ղեկավարները՝ նա ասաց, որ դա չի նվազեցնում պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար: «Ինչո՞ւ ենք վախենում պատասխանատվություն ստանձնելուց. կասեք՝ տղամարդիկ թույլ չեն տալիս: Բայց դա այդպես չէ: Կա մի ոլորտ, որտեղ մասնակցությունը 90 տոկոս է. դա կրթության ոլորտն է: Որից հասարկությունը դժգոհ է: Ինչո՞ւ, չե՞նք ուզում լավ կրթել մեր երեխաներին, զարգացնել մեր երկիրը, ուղղակի չենք ուզում հակադրվել ղեկավարներին: Չենք մտածում այն մասին, թե ինչ կմտածեն մեր մասին մեր աշակերտները: Մեր հեղինակության հաշվին անընդհատ հարմարվում ենք մեր վերադասին՝ իշխանության համար ձայներ ապահովելու համար:

Մենք պատասխանատու ենք այս իրականության համար. մենք ասելով նկատի ունեմ հասարակության մեծ մասը կազմող կանանց, հատկապես նրանք, որ աշխատում են կրթության ոլորտում»,- ասաց Անահիտ Բաշխյանը:

Լուսանկարը՝ «Փաստինֆո»-ի