Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Ըստ meteo-tv-ի տվյալների՝ թույլ ձյուն է հնարավոր օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնում և Վայոց ձորում: Կեսօրից հետո ամպամածությունը մեր տարածաշրջանից կհեռանա, ամենուրեք կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. և գիշերը, և ցերեկը կտաքանա 2-4-ական աստիճանով:

Մարտի 10-ին և 11-ին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն ամենուրեք մի փոքր ևս կբարձրանա, առավել զգալի` 4-5 աստիճանով կտաքանա արևելյան շրջաններում:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն:

Երևանում տեղումներ չեն սպասվում:

Մեկնաբանել