Բալոտելին անսպասելի հայտարարություն է արել

«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին համաձայն է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի այն հայտարարության հետ, որի համաձայն «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 20-ն Միլանում և ավարտվել է 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ն։

«Չեմ կարող խաղալ Չեմպիոնների լիգայում, սակայն կարող եմ լինել թիմի կողքին։ «Բարսելոնան» աշխարհի ուժեղագույն թիմն է և նրանք կփորձեն հետ բերել կորցրածը։ Կատալոնացիները կարող են խնդիրներ ունենալ, սակայն նրանք մնում են լավագույնն աշխարհում»,- Բալոտելիի խոսքերն է մեջբերում Milan Channel-ը։

Մեկնաբանել