Հերթական ռեկորդը՝ Յուրա Մովսիսյանի կողմից

«Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանից ընդամենը 2 րոպե պահանջվեց մոսկովյան ակումբի մարզաշապիկով առաջին իսկպաշտոնական խաղում գոլ խփելու համար։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակի» նոր ռեկորդ սահմանեց։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կոնստանտին Կովալենկոյին, ով իր առաջին խաղում գոլ խփեց խաղադաշտ մտնելուց 3 րոպե անց։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի «Սպարտակ» – «Թերեք» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռուսաստանի առաջնություններում ուկրաինացի հարձակվող Իվան Գեցկոյի սահմանած ռեկորդը, ով 1997 թվականի մարտի 16-ին «Ալանիա» – «ԿամԱԶ» խաղում (5։0) իր նորամուտը նշել էր հեթ-տրիկով։

Մեկնաբանել