Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը և Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ճանապարհահատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել