Ամերիկացի ուսուցչուհին LEGO-ով Հարի Փոթերի դպրոցն է կառուցել

Ամերիկացի ուսուցչուհի Էլիս Ֆինչը LEGO կոնստրուկտորի մասերից հավաքել է հանրահայտ Հոգվարթս դպրոցը, որտեղ սովորում են Ջոան Ռոուլինգի գրքերի հերոսներ Հարի Փոթերն ու նրա ընկերները:

38-ամյա Ֆինչն այս գաղափարի իրականացման վրա ծախսել է մեկ տարի: Նա խոստովանել է, որ չնայած այս ընթացքում ստացած բազմաթիվ «արտադրական վնասվածքներին»՝ այդուհանդերձ ավարտել է աշխատանքը:

Ուսուցչուհու խոսքով՝ Հոգվարթսն ինքը հավաքել է՝ հիմնվելով Փոթերի մասին ֆիլմերում պատկերված դպրոցի արտաքին տեսքի վրա. ներսում անգամ կարելի է տեսնել պատանի մոգի և նրա ընկերների մասին ֆիլմերի որոշ դրվագներ:

Մեկնաբանել