2012թ. Շվեյցարիան ֆրանկի փոխարժեքը պահպանելու համար $200 մլրդ է ծախսել

2012թ. Շվեյցարիայի Ազգային բանկը 188 մլրդ շվեյցարական ֆրանկ՝$199 մլրդ, է ծախսել ազգային արժույթի փոխարժեքը 1,2 ֆրանկ/1 եվրո մակարդակում պահելու համար:

2011թ. սեպտեմբերին Շվեյցարիայի Ազգային բանկը նվազագույն փոխարժեքը հենց այդ մակարդակում էր սահմանել:
2012-ի ընթացքում կարգավորիչը պարբերաբար ինտերվենցիաներ է իրականացրել և գնել է արժույթ՝ թույլ չտալու համար ֆրանկի փոխարժեքի բարձրացում: Ազգային արժույթի չափազանց բարձր փոխարժեքը «խեղդում է» բիզնեսը՝ չափազանց զգալիորեն թանկացնելով արտահանվող ապրանքները: Այս ամենի հետևանքով Շվեյցարիան Ճապոնիայի հետ միասին դարձել է արժութային պատերազմների ամենաակտիվ մասնկիցը:

Շվեյցարիայի ֆինանսների նախարար Էվելինա Վիդմեր-Շլումպֆի խոսքով՝ կարգավորիչի՝ փոխարժեքի նվազեցման քաղաքականությունը տնտեսության համար ցանկալի դրական արդյուքններ չի ապահովել: Ըստ նրա՝Շվեյցարիան ստորագրել է համաձայնագիրը, որով նախատեսվում է խոչընդոտել արժութային պատերազմները:

2011թ. օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զրկվել է վարկային բարձրագույն վարկանիշից, բորսայական չարաշահորդները սկսել են ակտիվորեն վաճառել դոլար և գնել շվեյցարական արժույթ: Տնտեսությունը պաշտպանելու համար Շվեյցարիայի Ազգային բանկը բազային տոսկոսադրույքը նվազեցրել է գրեթե զրոյի և կտրուկ ավելացրել է բանկերի համար իրացվելիության ծավալը: Դրանից մի քանի օր հետո կարգավորիչը սահմանել էր ամրագրված 1,2 ֆրանկ/1 եվրո փոխարժեքը:

Մեկնաբանել