Երկրաշարժ Մեծամորում

Այսօր` մարտի 11-ին` ժամը 15:11-ին, Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.050:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: