Ադելը կերգի Միշել Օբամայի հոբելյանին

Բրիտանացի երգչուհի Ադելի համար տարեսկիզբը բավական հագեցած էր՝ «Գրեմի», «Ոսկե գլոբուս», «Օսկար» և մի քանի տասնյակ մրցանակներ, որոնց մեծ մասը երգչուհուն շնորհվել է ոչ թե հարազատ Լոնդոնում, այլ Լոս Անջելեսում:

Ադելի տաղանդը գնահատել են ոչ միայն ամերիկյան քննադատները, այլև Սպիտակ տունը. 2014թ. հունվարին Ադելը ելույթ կունենա ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի 50-ամյակին:

Առաջին տիկնոջ հոբելյանը նշվելու է Սպիտակ տանը, բայց ունենալու է մասնավոր երեկույթի կարգավիճակ, ուստի արտիստների հոնորարները վճարվելու են նախագահական զույգի գրպանից:

Ադելը մեծ ուրախությամբ ընդունել է առաջարկը և պահանջել ոչ այնքան մեծ գումար, որը սովորաբար պահանջում է նման դեպքերում:

Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա հանդիսությունը լինելու է «մեծ երեկույթ՝ բազմաթիվ աստղերի մասնակցությամբ»: Ադելին կմիանա նաև Բեյոնսեն՝ Օբամաների վաղեմի մտերիմը, որը վերջերս երգել է երկրի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ: Միշել Օբաման երկու երգչուհիների մեծ երկրպագուն է, ուստի աստղերին «ամրագրել է» նախօրոք:

Մեկնաբանել